Սիրիայում համընդհանուր ցույց է անցկացվել
Դատապարտելով Գոլանի բարձունքների վրա Սիոնիստական ռեժիմի իշխանությունը ճանաչելու Դոնալդ Թրմափի որոշումը, Սիրիայում համընդհանուր ցույց է անցկացվել:
Մարտի 25-ին, Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Վաշինգտոնում կայացած մամլու ասուլիսում Դոնալդ Թրամփը պաշտոնապես ճանաչել էր Գոլանի բարձունքների վրա Իսրայելի իշխանությունը:
Համախմբվելով Սիրիայի տարբեր քաղաքաներում և դատապարտելով Դոնալդ Թրամփի այդ քայլը, Սիրիայի քաղաքացիները հայտարարել են.«Գոլանի բարձունքները պատկանում է Սիրիային և աշխարհում ոչ մի ուժ չի կարող փոխել այս իրականությունը»:
Երկուշաբթի օրը, արձագանքելով՝ Գոլանի բարձունքների վրա Սիոնիստական ռեժիմի իշխանությունը պաշտոնապես ճանաչելու Դոնալդ Թրամփի անօրինական քայլին, Սիրիայի ԱԳ նախարարությունը, մի հաղորդագրությամբ շեշտել է.«Գլոանի բարձունքների ազատագրումը Սիրիայի անփոփոխ իրավունքն է»: