Լավրով.«Գոլանի և Ղոդսի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումն անօրինական է»
Ռուսաստանի ԱԳ նախարարը դատապարտել է բռնագրավված Գոլանի և Ղոդսի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը:Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կիրակի օրը Ամանում Հորդանանի ԱԳ նախարար Այման Ալ-Սաֆադիի հետ համատեղ մամլո ասուլիսում ասել է.«Գոլանի բարձունքների ու Ղոդսի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը և «Դարի գործարք» կոչվող նախագիծն անօրինական են»:
Ռուսաստանի ԱԳ նախարարը նշել է.««Դարի գործարք» կոչվող ամերիկյան նախագիծը Միջինարևելյան ճգնաժամերի կարգավորման համար մտահոգության լուրջ առիթ է հանդիսանում,որի համաձայն՝ Սրբազան Ղոդսը հանձնվում է Սիոնիստական ռեժիմին, Իսկ Պաղեստինին է պատկանում միայն Հորդանան գետի արևմտյան ափի մնացած տարածքը և Գազայի հատվածը»:
Հորդանանի ԱԳ նախարարը հույս է հայտնել,որ Պաղեստինի հարցի լուծման և Սիրիայում տիրող ճգնաժամի կարգավորման ուղղությամբ Ռուսաստանի հետ իր երկրի համագործակցությունը կշարունակվի: