Սուդանցիները նստացույց են անցկացրել՝ հակաեմենական կոալիցիայից դուրս գալու համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i106574-Սուդանցիները_նստացույց_են_անցկացրել_հակաեմենական_կոալիցիայից_դուրս_գալու_համար
Սուդանի մայրաքաղաք Խարթումում քաղաքացիները նստացույց են անցկացրել: Նրանք պահանջում են, որ այդ երկիրը դուրս գա Եմենի դեմ պատերազմող սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայից:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 21, 2019 18:37 Asia/Tehran
  • Սուդանցիները նստացույց են անցկացրել՝ հակաեմենական կոալիցիայից դուրս գալու համար

Սուդանի մայրաքաղաք Խարթումում քաղաքացիները նստացույց են անցկացրել: Նրանք պահանջում են, որ այդ երկիրը դուրս գա Եմենի դեմ պատերազմող սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայից:

Ակցիայի մասնակիցներն ընդգծելով, որ Եմենի քաղաքացիներն իրենց եղբայրներն են, պահանջել են, որպեսզի Սուդանը դուրս գա այդ երկրի դեմ պատերազմող կոալիցիայից: 

Նստացույցի մասնակիցները հայտարարել են, որ Եմենի դեմ սաուդյան կոալիցիայի պատերազմը ոչ մի առնչություն չունի Սուդանի հետ և Եմենում գտնվող սուդանցի  փոքրահասակ զինվորները պետք է վերադառնան իրենց երկիր:

Նստացույցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Սուդանի անցումային ռազմական խորհրդի  փոխնախագահ Մոհամմադ Համդան Դեղլուն, երկուշաբթի օրը հայտարարեց, որ Սուդանը կշարունակի իր ներկայությունը Եմենի դեմ պատերազմող սաուդյան կոալիցիայում:

Սուդանը 2015 թվականից ի վեր իր մի խումբ զինվորներին գործուղել է Եմեն՝ Արաբիայից ֆինանսական աջակցություն ստանալու համար: Մինչ այժմ զոհվել են մեծ թվով սուդանցի զինվորներ: