Սիոնիստական ռեժիմը փորձում է պատերազմ հրահրել Ադրբեջանի ու Հայաստանի միջև
https://parstoday.ir/hy/news/west_asia-i106652-Սիոնիստական_ռեժիմը_փորձում_է_պատերազմ_հրահրել_Ադրբեջանի_ու_Հայաստանի_միջև
Իսրայելական ԶԼՄ-ների օրակարգում դրված է Իրանի ու Հայաստանի միջև լարվածության սրումը՝ պատերազմ հրահրելու նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 24, 2019 04:50 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմը փորձում է պատերազմ հրահրել Ադրբեջանի ու Հայաստանի միջև

Իսրայելական ԶԼՄ-ների օրակարգում դրված է Իրանի ու Հայաստանի միջև լարվածության սրումը՝ պատերազմ հրահրելու նպատակով:

Ադրբեջանի պաշտոնական Ազարթաջ գործակալության հաղորդման համաձայն, իսրայելական լրագրողական պատվիրակության Ադրբեջան կատարելիք այցի շեմին, Իսրայել Հայոմ օրաթերթը հրապարակել է մի հոդված՝ «Ադրբեջանը՝ կրակի սուրբ երկիր», Ադրբեջանին նմանեցնելով Իսրայելին:

 Իսրայելական պարբերականն անդրադառնալով «Խոջալուի ողբերգությանը», ինչպես նաև նշելով, որ Ղարաբաղի հայերը բնկիներ չեն եղել, այլ գաղթել են Իրանից ու Թուրքիայից, անդրադարձել է նաև Հայաստանից 250 հազար, իսկ Ղարաբաղից ու հարակից 7 քաղաքներից 750 հազար ազերիների հեռացվելուն, ինչպես նաև 2016թ ապրիլին Ադրբեջանի սկսած պատերազմին, որի արդյունքում ազատագրվեց Լելե Թափե բարձունքը, այդ գործողությունը նմանեցրել է Իսրայելի կողմից Հերմոն լեռը գրավելու գործողությանը: Այդ լեռը կոչվում է նաև Ջեբել օլ Շեյխ և գտնվում է Սիրիայի ու Լիբանանի սահմանամերձ գոտում, Գոլանի բարձունքներում: 

Ազարթաջ գործակալությունը, վկայակոչելով Իսրայելի միջազգային նախագծերի կազմակերպության նախագահ Էրիել Գութին, գրել է. «Իսրայելի լրատվական պատվիրակությունն ազերի սպաների հետ հանդիպման ժամանակ հասկացավ, որ Ադրբեջանի բանակն ամենահզոր ու ամենաառանձնահատուկ բանակն է Հարավային Կովկասում, ունենալով զարգացած սարքավորումներ, ռազմական տեխնիկա և մարտական ոգի»:  

Այս հրահրիչ հայտարարությունները հնչում են այն պայմաններում, երբ Երևանն ու Բաքուն փորձում են Ղարաբաղյի  հարցի կարգավորման համար գտնել  խաղաղ լուծում: