Դամասկոս.«Գոլանը Սիրիայի անբաժան մասն է»
Սիրիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է.«Գոլանի հետ ստանալը հավերժական իրավունք է, որը ժամանակի ընթացքում չի փոխվելու»:
Երկու նամակ հղելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և այդ կազմակերպության Անվտանգության խորհրդի նախագահին, Սիրիայի ԱԳ նախարարությունը խիստ դեմ է արտահայտվել Գոլանի բարձունքները Սիոնիստական ռեժիմին կցելու որոշմանն ընդգծելով, որ Գոլանի բարձունքները Սիրիայի անքակտելի մասն են:
Սիրիան հերթական անգամ ՄԱԿ-ի ԱԽ-ին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման ուղղությամբ և Սիոնիստական ռեժիմին պարտավորեցնել դադարեցնելու Գոլանի բնակիչների դեմ ճնշիչ քայլերն ու քաղաքատիպ ավանների կառուցման անօրինական քաղաքականությունը:
Գոլանի բարձունքները Դամասկոսից 70 կմ հեռավորության վրա են գտնվում: Սիոնիստական ռեժիմը 1967 թվականին օկուպացրեց Գոլանի բարձունքների մեծ մասը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 25-ին անօրինական քայլի դիմելով պաշտոնապես ճանաչեց Իսրայելի ինքնիշխանությունը բռնագրաված Գոլանի բարձունքների նկատմամբ»: