Սուդանցիները բողոքի ցույց են անցկացրել Նյու Յորքում Սաուդյան հյուպատոսության շենքի դիմաց
(last modified Sat, 15 Jun 2019 12:27:23 GMT )
Հունիս 15, 2019 16:57 Asia/Tehran
  • Սուդանցիները բողոքի ցույց են անցկացրել Նյու Յորքում Սաուդյան հյուպատոսության շենքի դիմաց

Մի խումբ սուդանցիներ բողոքի ցույց են անցկացրել Նյու Յորքում Սաուդյան հյուպատոսության շենքի դիմաց: Նրանք դատապարտել են Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և ԱՄԷ-ի միջամտությունը Սուդանի ներքին գործերին:

Ցուցարարները, մի հաղորդագրությամբ, այդ երեք երկրներին կոչ են արել դադարեցնել աջակցությունը Սուդանի ռազմական խորհրդին, մասնավորապես՝ զինված խմբեիրին:

Ցուցարարները նաև պահանջել են իշխանությունը հանձնել քաղաքացիական կառավարությանը, մայրաքաղաք Խարթումից և այլ քաղաքներից հեռացնել զինյալ խմբավորումներին, նախաձեռնել քրեական հետապնդում քաղաքացիների սպանության մեջ ներգրավված անձանց դեմ և դատաական գործ հարուցել հանցավորների նկատմամբ:

Սուդանի ռազմական խորհուրդը ձևավորվել է ապրիլի 11-ին՝ բանակի կողմից կազմակերպված հեղաշրջման արդյունքում և գեներալ Օմար ալ-Բաշիրի պաշտոնանկությունից հետո:

Սաուդյան Արաբիան և Միացյալ Արաբական Էմիրություններն աջակցում են  Սուդանի ռազմական խորհրդին: