Արաբիան Եմենի գրոհային գործողությունները դադարեցնելու համար դիմել է Բրիտանիայի օգնությանը
Եմենի Ազգային փրկության կառավարության տեղեկատվության նախարարն ասել է.«Բրիտանիայի գլխավորությամբ միջազգային միջնորդություններ են արվել Արաբիայի ու ԱԷՄ-ի օդանավակայանների ու օբյեկտների վրա հարձակումները դադարեցվելու համար»:
Զեյֆոլլահ Ալ-Շամին հավելել է.«Արաբիայի կարևոր ու ռազմավարական նշանակության շրջանների վրա Եմենի բանակի և ժողովրդական կոմիտեների վերջին հարաձակումները պատասխան քայլեր են եղել ագրեսորների կործանիչների հարձակումներին և Եմենի շրջափակման շարունակմանը»:
Մյուս Կողմից Եմենի Զինված ուժերի խոսնակ Յահյա Սարին, Սաուդյան կոալիցիային կոչ է արել վերջ դնել Եմենի շրջափակմանը, նշելով, որ հակառակ դեպքում, կոալիցիոն ուժերը ցավալի հարձակումների կենթարկվեն եմենական ուժերի կողմից:
Եմենի բանակը և ժողովրդական ուժերն անցած օրերի ընթացքում ԱԹՍ-երով մի քանի անգամ հարձակվել են Արաբիայի կարևոր շրջանների, այդ թվում Աբհա քաղաքի օդանավակայանի վրա: