Պաղեստինցիները բողոքի ցույցեր են անցկացրել «դարի գործարք» նախագծի դեմ
Հորդանան գետի արևմտյան ափի պաղեստինցիները բողոքի ցույեր են անցկացրել սիոնիստական բնակավայրերի կառուցման եւ իրենց հողերի բռնագրավման, ինչպես նաև ամերիկյան «դարի գործարք» նախագծի դեմ:
Բեթղեհեմի արվարձանի պաղեստինցի բնակիչները, բողոքի ցույցեր անցկացնելով, կարգախոսներ են հնչեցրել Սիոնիստական ռեժիմի քաղաքականության դեմ:
Ցուցարարները նաև դատապարտել են Ալե Խալիֆայի կողմից Բահրեյնում անցկացվող նիստը, որին մասնակցում են արաբները և պաշտպանել են պաղեստինցիների իրավունքները:
Հունիսի 25-ին եւ 26-ին Բահրեյնում տեղի կունենա միջազգային տնտեսական համաժողով՝ Պաղեստինում ներդրումներ անելու թեմայով: Բահրեյնի տնտեսական համաժողովում նաև կքննարկվի «դարի գործարք» նախագծի առաջին փուլը:
Բոլոր պաղեստինյան խմբերը դատապարտել են հանդիպումը և հայտարարել են, որ չեն մասնակցելու նիստին:
Բահրեյնի հանդիպման նախօրեին, որն ուղղված է օկուպացված տարածքներում պաղեստինցիների բոլոր իրավունքների վերացմանը, պաղեստինյան տարածքներում մեծացել է բնակիչների զայրույթը: