Պաղեստինցիները բողոքի ցույցեր են անցկացրել «դարի գործարք» նախագծի դեմ
Պաղեստինցի մշակությանին գործիչները և գրողները դատապարտել են Ալե Խալիֆայի կողմից Բահրեյնում անցկացվող նիստը, որում կքննարկվի «դարի գործարք» նախագծի առաջին փուլը պաղեստինցիների իրավունքները տապալելու համար:
Պաղեստինյան ցուցարարները ձեռքում պաստառներ կրելով դատապարտել են Ալե Խալիֆայի կողմից Բահրեյնում անցկացվող նիստը, որին մասնակցում են արաբական երկրները:
Ցուցարարները Մանամայի գագաթնաժողովը համարել են Պաղեստինի ժողովրդի դեմ ուղղված դավաճանություն և ընդգծել են, որ Միացյալ Նահանգները մտադիր է փող վճարելով արդարացնել Իսրայելի գոյությունը տարածաշրջանում եւ վերջ տալ Պաղեստինի հարցին:
«Դարի գործարք» ամերիկյան նախագծի համաձայն, Ղոդսը հանձնվում է սիոնիստական ռեժիմին, պաղեստինցի փախստականները վերադարձի իրավունք չեն ունենալու և նրանց է պատկանելու է միայն Հորդանան գետի արևմտյան ափն ու Գազայի գոտին: