Ավելացել է Սիոնիստական ռեժիմի բյուջեի դեֆիցիտը
Սիոնիստական ռեժիմի բյուջեի դեֆիցիտը, 2019թ. առաջին կիսամյակում 180 տոկոս աճ արձանագրելով, հասել է ավելի քան 6միլիարդ դոլարի:
Իսրայելի ֆինանսների նախարարության վիճակագրության համաձայն, այդ ռեժիմի բյուջեի դեֆիցիտն անցած տարվա կիսամյակում կազմել է երկու միլիարդ 200 միլիոն դոլար:
Օրեր առաջ, Իսրայելի նախարարական խորհուրդը համաձայնության է եկել նախարարությունների բյուջեն նվազեցնելով, 333 միլիոն դոլար պակասեցնել բյուջեի դեֆիցիտից:
Fitch վարկանիշային գործակալությունը հայտարարել է, որ նոր ընտրություններ անցկացնելու պատճառով, Իսրայելն անկարող է լինելու կոնկրետ միջոցներ ձեռնարկել՝ 2020թ. բյուջեի դեֆիցիտը կանխելու համար և հենց այդ պատճառով անկարող է լինելու ազդել ընթացիկ տարվա ֆինանսական քաղաքականության վրա:
Իսրայելն այն պայմաններում է բյուջեի դեֆիցիտ դիմագրավում, երբ այդ ռեժիմի վարչապետ՝ Բենիամին Նեթանյահուն ու իր տիկինը բազմիցս մեղավոր են ճանաչվել կոռուպցիոն գործերով: