Սիրիան Թուրքիային մեղադրում է իր հազարամյա պատմական ժառանգության նմուշները գողանալու մեջ
Սիրիայի թանգարանների և պատմական ժառանգության կազմակերպության տնօրենր Թուրքիային մեղադրել է այդ երկրի հնությունները գողանալու մեջ:
Կազմակերպության կողմից տարածված հաղորդագրության մեջ ասսվում է, որ Թուրքիայի ու նրա դաշնակից ուժերի վերահսկողության տակ գտնվող Աֆրին, Հալեպ և Համա շրջաններից ստացված վերջին տվյալների համաձայն, տեղի պատմամշակությաին ժառանգության նմուշները որոնք ունեն հազարավոր տարիների պատմություն, գողացվել:
Հայտարարության մեջ ասված է. «Բուլդոզերները քանդել են Աֆրինի երկու բլուրների վրա գտնվող հուշարձանները, ոչնչացնելով սիրիացիների պատմությունն ու քաղաքակրթությունը: Այդ հուշարձանների պատմությունը վերադառնում է մ.թ.ա. առաջին հազարամյակին»:
Այս հաղորդման համաձայն, Թուրքիայի օդուժի ավիահարվածները ոչնչացրել են «Էյն Դարե» հուշարձանը և մեծ թվով արձաններ: