Սիոնիստական ռեժիմի վախը պաղեստինցի երեխաներից
Որոշ աղբյուրներ հայտնում են, որ Սիոնիստական ռեժիմի զինվորները հարձակվել են մի պաղեստինցու տան վրա՝ նրա 6 տարեկան դստերը հարցաքննելու համար:
Սիոնիստ զորայինները չորեքշաբթի երեկոյան հարձակվել են 6 տարեկան Մելաք Սադրի հոր տան վրա՝ աղջկան հարցաքննելու համար:
Ավելի վաղ, Երուսաղեմի կենտրոնում գտնվող Ալ-Իսավիա քաղաքատիպ ավանում սիոնիստների ավտոմեքենաների ուղղությամբ քար նետելու մեղադրանքով, Իսրայելի ոստիկանություն էին հրավիրվել 4 և 6 տարեկան երկու երեխաներ:
Դրանից առաջ, Պաղեստինյան բանտարկյալների ակումբն իր զեկույցում նշել էր.«Սիոնիստական ռեժիմը 2015 թվականից մինչև այս տարվա փետրվարի վերջը ձերբակալել է շուրջ 6000 պաղեստինցի երեխաների, որոնց 98 տոկոսը ֆիզիկական և հոգեկան տանջանքների են ենթարկվել:»
Սիոնիստական ռեժիմի կառավարության կաբինետը, խորհրդարանի օգնությամբ, կիրառել է 14-ից ցածր պաղեստինցի երեխաներին մինրև 20 տարվա ազատազրկման դատապարտելու մասին օրենքը:
Մինչ այժմ իրավապաշտպան կազմակերպությունները և երեխաների իրավունքների պաշտպանները չեն արձագանքել այս քայլերին: