Սիրիայում ամերիկացի զորայինների թիվն ավելացել է
Օգոստոս 03, 2019 09:01 Asia/Tehran
Աստանայի բանակցություններում ռուսական պատվիրակության նախագահ Ալեքսանդր Լավրենտիևն ուրաբթ օրն ասել է.«Չնայած Վաշինգտոնը հայտարարել է,որ իր զորքը դուրս է բերում Սիրիայից, բայց փաստորեն անվտանգության հատուկ ընկերությունների միջոցով այդ երկրում ամերիկացի զինծառայողների թիվն աճել է»:
Ռուս պաշտոնյան հավելել է.«Մեծ թվով ահաբեկիչներ կան Իդլիբում: Նրանց թիվը հասնում է 20 հազարի: Նրանց մեջ կան օտարերկրյա ուժեր և եթե նրանք դուրս գան Սիրիայից , այդ երկրի իրավիճակը կբարելավի»:
Աստանայի բանակցություների գործընթացում ներգրավված են Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան, որոնք շուրջ երեք տարի է բանակցություններ են վարում առանց օտարերկրյա ուժերի Սիրիայի հարցերի կարգավորման շուրջ:
Պիտակ