Սիրիայում ամերիկացի զորայինների թիվն ավելացել է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i110081-Սիրիայում_ամերիկացի_զորայինների_թիվն_ավելացել_է
Աստանայի բանակցություններում ռուսական պատվիրակության նախագահ Ալեքսանդր Լավրենտիևն ուրաբթ օրն ասել է.«Չնայած Վաշինգտոնը հայտարարել է,որ իր զորքը դուրս է բերում Սիրիայից, բայց փաստորեն անվտանգության հատուկ ընկերությունների միջոցով այդ երկրում ամերիկացի զինծառայողների թիվն աճել է»:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Օգոստոս 03, 2019 09:01 Asia/Tehran
  • Սիրիայում ամերիկացի զորայինների թիվն ավելացել է

Աստանայի բանակցություններում ռուսական պատվիրակության նախագահ Ալեքսանդր Լավրենտիևն ուրաբթ օրն ասել է.«Չնայած Վաշինգտոնը հայտարարել է,որ իր զորքը դուրս է բերում Սիրիայից, բայց փաստորեն անվտանգության հատուկ ընկերությունների միջոցով այդ երկրում ամերիկացի զինծառայողների թիվն աճել է»:

Ռուս պաշտոնյան հավելել է.«Մեծ թվով ահաբեկիչներ կան Իդլիբում: Նրանց թիվը հասնում է 20 հազարի: Նրանց մեջ կան օտարերկրյա ուժեր և եթե նրանք դուրս գան Սիրիայից , այդ երկրի իրավիճակը կբարելավի»:

Աստանայի բանակցություների գործընթացում ներգրավված են Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան, որոնք շուրջ երեք տարի է բանակցություններ են վարում առանց օտարերկրյա ուժերի Սիրիայի հարցերի կարգավորման շուրջ: