Օմար ալ-Բաշիրը խոստովանել է, որ Ռիադից կաշառք է ստացել
Սուդանի պաշտոնազրկված նախագահը խոստովանել է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգից կաշառք է ստացել:
«Ռուսիա Ալ-Յոմ»-ի հաղորդման համաձայն, Սուդանի պատոնազրկված նախագահ Օմար ալ-Բաշիրը կոռուպցիայի մեղադրանքների վերաբերյալ իր առաջին դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանից և Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանից գումարներ է ստացել:
Դատարանի նիստում Օմար ալ-Բաշիրն ասել է.«Իմ ունեցած գումարը կապված չէ կառավարության հետ, և դրա մի մասը նվեր է: 25 միլիոն դոլար ստացել եմ Սաուդյան Արաբիայի թագաժառանգից»:
Օմար ալ-Բաշիրը հավելել է, որ Խալիֆա բեն Զայդն իրեն 1միլիոն դոլար է տվել:
Օմար ալ-Բաշիրի դատական հաջորդ նիստը տեղի կունենա շաբաթ օրը:
Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները, բացի որ հովանավորում են Օմար ալ-Բաշիրի կառավարությանը, նաև աջակցում են Սուդանի ռազմական անցումային խորհրդին:
Ռազմական Խորհուրդը ապրիլի 11-ին գեներալ Օմար ալ-Բաշիրին հեռացրեց իշխանությունից: