Օգոստոս 20, 2019 17:33 Asia/Tehran
  • Սիրիայի բանակը տեղակայվել է Խան Շեյխուն շրջանում

Սիրիայի բանակը շարունակելով Ռիֆ Իդլիբում առաջխաղացումը, տեղակայվել էԽան Շեյխուն քաղաքի հյուսիային տարածքներում:

Հղում անելով «Ռուսիա Ալյում» գործակալությանը, ԻՌՆԱ-ն հաղորդել է, որ  Խան Շեյխուն  քաղաքի արվարձաններում ահաբեկիչների հետ առճակատվելուց հետո, Սիրիայի բանակայինները ոչնչացրել են մի խումբ ահաբեկիչների և իրենց վերահսկողության տակ առել քաղաքի հյուսիսային մասը:

Ավելի վաղ նույնպես Սիրիայի բանակն Իդլիբի հարավում մի  ռազմական գործողության ընթացքում ոչնչացրել էր շուրջ 40 ահաբեկիչների և կարողացել էր կտրել դեպի Խան Շեյխուն  ու այլ շրջաններ տանող ահաբեկիչների մատակարարման հիմնական ճանապարհները: 

 Իդլիբ քաղաքում Ջեբհաթ Ալ-Նոսրա ահաբեկչական խբմի  վիճակը ճգնաժամային դառնալուց ու վերջիններիս օգնելու համար Թուրքիայի կողմից տարվող ջանքերից հետո, Սիրիայի բանակը ծավալուն գործողություններ սկսեց, որպեսզի կարողանա ահաբեկիչների վերահսկողությունից ազատագրել Համա և Իդլիբ նահանգները:

 Խան Շեյխունը Իդլիբ նահանգի արևելյան, արևմտյան և հյուսիսային առանցքներն իրար կապող օղակն է, որի ազատագրումը համարվում է Սիրիայի տնտեսական կենտրոնը համարվող Հալեպի ճանապարհը բացելու առաջին քայլը: 

Պիտակ