Սիրիա. Տարածաշրջանի հակամարտությունների հիմնական պատճառն Իսրայելի օկուպացման քաղաքականությունն է
ՄԱԿ-ում Սիրայի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Իսրայելի կողմից արաբական հողերի, այդ թվում՝ Գոլանի բարձունքների գրավումը, տարածաշրջանում հակամարտությունների հիմնական պատճառն է:
Երեքշաբթի օրը, Բաշար Ալջաֆարին, Միջին Արևելքի խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված սպառնալիքների քննարկման նպատակով գումարված ՄԱԿ-ի ԱԽ նիստում հայտարարել է. «Գաղութարար երկրների անբարո քաղաքականությունների հետևանքով, Միջին Արևելքի տարածաշրջանը սարսափելի իրադարձությունների ականատես է լինում»:
Ալջաֆարին դատարապտել է տարածաշրջանում հակամարտությունների սրումը, որոնց նպատակն է կանխել Իսրայելի օկուպացիոն քաղաքականության դադարեցումը: Նա թուրքական ու ամերիկյան ուժերին կոչ է արել դուրս գալ Սիրիայից:
Ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով, ԱՄՆ-ն ու Թուրքիան, առանց Սիրիայի կառավարության թույլտվության, ռազմական ներկայություն ունեն այս երկրում:
Դամասկոսը բազմիցս դատապարտել է Սիրիայում Թուրքիայի և ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը: