Բենիամին Նեթանյահուն հակադարձել է ՀԳՀԾ-ի Իրանի պարտավորությունների կրճատման երրորդ քայլին
Հակադարձելով ՀԳՀԾ-ի Իրանի պարտավորությունների կրճատման երորդ քայլին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել մեծացնել ճնշումը Իրանի նկատմամբ:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հինգշաբթի օրը Բրիտանիա կատարելիք այցից առաջ ասել է. «Այժմ Իրանի հետ բանակցությունների ժամանակը չէ, Իրանի նկատմամբ ճնշումների ժամանակն է»:
Նեթանյահուն ասել է Լոնդոն կատարած այցի ընթացքում հանդիպել է Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և ԱՄՆ Պաշտպանության նախարար Մարկ Էսպերի հետ և քննարկել է Իսրայելի համար կարևոր նշանակություն ունեցող հարցեր:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ Իրանը միջուկային պարտավորությունների կրճատման երրորդ փուլի իրականացումը կսկսի ուրբաթ օրվանից։
ԻԻՀ նախագահը հավելել է. «Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը միջուկային հետազոտությունների և ոլորտի զարգացման վերաբերյալ կսկսի անհրաժեշտ գործողությունները»:
Իրանը մինչ այժմ իրականացրել է երկու քայլ ՝ ներառյալ՝ ուրանի հարստացման մակարդակի բարձրացումը 3,6 տոկոսով և հարստացված ուրանի պաշարների ավելացումը: