Պաղեստինցի երիտասարդների գործողությունը Գազայի գոտում սիոնիստ բանակայինների տարածքում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i111274-Պաղեստինցի_երիտասարդների_գործողությունը_Գազայի_գոտում_սիոնիստ_բանակայինների_տարածքում
Մի խումբ պաղեստինցի երիտասարդներ, հաջողությամբ անցնելով Գազայի գոտու և բռնագրավված տարածքների սահմանում տեղադրված էլեկտրոնային ցանկապատից, կարողացել են մեծ քանակությամբ զինամթերք վերցնել որպես ավար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2019 13:23 Asia/Tehran
  • Պաղեստինցի երիտասարդների գործողությունը Գազայի գոտում սիոնիստ բանակայինների տարածքում

Մի խումբ պաղեստինցի երիտասարդներ, հաջողությամբ անցնելով Գազայի գոտու և բռնագրավված տարածքների սահմանում տեղադրված էլեկտրոնային ցանկապատից, կարողացել են մեծ քանակությամբ զինամթերք վերցնել որպես ավար:

Սիոնիստական կայքն այդ լուրի պատկերները հրապարակելով, գրել է, որ պաղեստինցի չորս երիտասարդներին հաջողվել է մուտք գործել այն տարածքը, որտեղ ներկա են սիոնիստ բանակայինները, այնուհետև նրանք անվնաս վերադարձել են Գազայի գոտի:

Շաբաթ օրը, Հորդանան գետի արևմտյան ափի հյուսիսային հատվածում պաղեստինցի պատանու իրականացրած գործողության արդյունքում վնասվածքներ են ստացել երեք սիոնիստ ավանաբնակներ:

Պաղեստինի Դիմադրության կոմիտեները հակասիոնիստական գործողությունները հերոսական քայլ են բնութագրել և Երուսաղեմում, Ալ-Խալիլում ու Գազայում զավթիչների ոճրագործություններին ուղղված լավագույն պատերազմն են բնութագրել: