Պաղեստինցի երիտասարդների գործողությունը Գազայի գոտում սիոնիստ բանակայինների տարածքում
Մի խումբ պաղեստինցի երիտասարդներ, հաջողությամբ անցնելով Գազայի գոտու և բռնագրավված տարածքների սահմանում տեղադրված էլեկտրոնային ցանկապատից, կարողացել են մեծ քանակությամբ զինամթերք վերցնել որպես ավար:
Սիոնիստական կայքն այդ լուրի պատկերները հրապարակելով, գրել է, որ պաղեստինցի չորս երիտասարդներին հաջողվել է մուտք գործել այն տարածքը, որտեղ ներկա են սիոնիստ բանակայինները, այնուհետև նրանք անվնաս վերադարձել են Գազայի գոտի:
Շաբաթ օրը, Հորդանան գետի արևմտյան ափի հյուսիսային հատվածում պաղեստինցի պատանու իրականացրած գործողության արդյունքում վնասվածքներ են ստացել երեք սիոնիստ ավանաբնակներ:
Պաղեստինի Դիմադրության կոմիտեները հակասիոնիստական գործողությունները հերոսական քայլ են բնութագրել և Երուսաղեմում, Ալ-Խալիլում ու Գազայում զավթիչների ոճրագործություններին ուղղված լավագույն պատերազմն են բնութագրել: