Սիոնիստական ռեժիմը փակել է Լիբանանի հետ Պաղեստինի բռնագրավված տարածքների օդային սահմանը
Սինիստական ռեժիմը փակել է Պաղեստինի գրավված տարածքների ու Լիբանանի միջև 6 կմ երկարությամբ օդային սահմանը և հայտարարել . «Ուղևորատար ինքնաթիռներն իրավունք չունեն անցնել այս տարածքով»:
Եդիոթ Ահարոնոթ օրաթերթը գրել է, որ ռեժիմը երկուշաբթի օրը փակել է Լիբանանի հետ Պաղեստինի գրավված տարածքների օդային սահմանը:
Որոշումը տարածվում է նաև Պաղեստինի գրավված տարածքում գտնվող Կրիաթ Շոմանա օդանավակայանի վրա:
Այս որոշումը կայացվում է այն դեպքում, երբ Սիոնիստական ռեժիմի անհաջող ընտրություններից հետո, նախատեսվում է սեպտեմբերի 17-ին անցկացնել խորհրդարանական նոր ընտրություններ:
Ավելի վաղ, Սիոնիստական ռեժիմն իր օդային տարածքը փակել էր Բեյրութի դեմ ԱԹՍ-ի հարձակումից հետո, վախենալով Հեզբոլլահի հնարավոր պատասխանից:
Օգոստոսի սկզբին, երկու իսրայելական ԱԹՍ-եր կործանվել էին Լիբանանի Զահիե շրջանում: ԱԹՍ-երից մեկը որևէ վնաս չէր հասցրել, սակայն երկրորդը, որը լցոնված էր պայթուցիկով, վնասել էր Հեզբոլլայի լրատվական գրասենյակի շինությունը: