Սիոնիստական ռեժիմը փակել է Լիբանանի հետ Պաղեստինի բռնագրավված տարածքների օդային սահմանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i111524-Սիոնիստական_ռեժիմը_փակել_է_Լիբանանի_հետ_Պաղեստինի_բռնագրավված_տարածքների_օդային_սահմանը
Սինիստական ռեժիմը փակել է Պաղեստինի գրավված տարածքների ու Լիբանանի միջև 6 կմ երկարությամբ օդային սահմանը և հայտարարել . «Ուղևորատար ինքնաթիռներն իրավունք չունեն անցնել այս տարածքով»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 16, 2019 14:27 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմը փակել է Լիբանանի հետ Պաղեստինի բռնագրավված տարածքների օդային սահմանը

Սինիստական ռեժիմը փակել է Պաղեստինի գրավված տարածքների ու Լիբանանի միջև 6 կմ երկարությամբ օդային սահմանը և հայտարարել . «Ուղևորատար ինքնաթիռներն իրավունք չունեն անցնել այս տարածքով»:

Եդիոթ Ահարոնոթ օրաթերթը գրել է, որ ռեժիմը երկուշաբթի օրը փակել է Լիբանանի հետ Պաղեստինի գրավված տարածքների օդային սահմանը:

Որոշումը տարածվում է նաև Պաղեստինի գրավված տարածքում գտնվող Կրիաթ Շոմանա օդանավակայանի վրա:

Այս որոշումը կայացվում է  այն դեպքում, երբ Սիոնիստական ռեժիմի անհաջող ընտրություններից հետո, նախատեսվում է  սեպտեմբերի 17-ին անցկացնել խորհրդարանական նոր ընտրություններ:

Ավելի վաղ, Սիոնիստական ռեժիմն իր օդային տարածքը փակել էր Բեյրութի դեմ ԱԹՍ-ի հարձակումից հետո, վախենալով Հեզբոլլահի հնարավոր պատասխանից:

Օգոստոսի սկզբին, երկու իսրայելական ԱԹՍ-եր կործանվել էին Լիբանանի Զահիե շրջանում: ԱԹՍ-երից մեկը որևէ վնաս չէր հասցրել, սակայն երկրորդը, որը լցոնված էր պայթուցիկով, վնասել էր Հեզբոլլայի լրատվական գրասենյակի շինությունը: