Սիոնիստները մեքենայով վրաերթի են ենթարկել մի պաղեստինցի աղջկա
Ավանաբնակ մի սիոնիստ, Հորդանան գետի արևմտյան ափին մեքենայով վրաերթի է ենթարկել 10 ամյա մի պաղեստինցի աղջիկ երեխայի:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ավանաբնակ սիոնիստը Հորդանան գետի արևմտյան ափին Բեթղեհեմ քաղաքի արևելքում մեքենայով վրաերթի է ենթարկել 10 ամյա պաղեստինցի Խադիջա Մորադ Թանուհին, որը մարմնական վնասվածք է ստացել:
Ականատեսների վկայությամբ, սիոնիստական ուժերը թույլ չեն տվել Պաղեստինի Կարմիր մահիկի խմբին մոտենալ վիրավորված աղջկան և նրան տեղափոխվել են օկուպացված Ղոդսի հիվանդանոց:
Սիոնիստական ավանաբնակները, եբեմն միտումնավոր կերպով Պաղեստինի ինքնավար վարչակազմի վերահսկողության տակ գտնվող քաղաքներից դուրս ճանապարհներին վրաերթի են ենթարկում պաղեստինցիներին:
2019 թ. մարտին, մի ավանաբնակ սիոնիստ Բեթղեհեմում բեռնատար մեքենայով վրաերթի ենթարկեց 42-ամյա պաղեստինցի ուսուցիչ Ֆաթիմա Սոլեյմանիին, որի հետևանքով վերջինս նահատակվեց: