Իրաքի վարչապետ. Անվտանգության խաթարումը կոչնչացնի երկիրը
Իրաքի վարչապետը, դիմելով երկրի ժողովրդին, հայտարարել է. «Անվտանգության խաթարումը պատճառ կդառնա, որ երկիրը ոչնչանա: Երկիր, որը մեր տունն է: Մենք բոլորս բնակվում ենք այստեղ և յուրաքանչյուրս պարտավոր ենք պաշտպանել մեր տունը»:
Ալ Արաբիա հեռուստաընկերության հաղորդման համաձան, Իրաքի վարչապետ Ադել Աբդոլմահդին, ուրբաթ օրը խոսելով մարդկանց ներկա դժվարությունների ու խնդիրների մասին, դիմելով իրաքցիներին, ասել է, որ ուշադրություն չդարձնեն այն պահանջներին, որոնց համաձայն, երկիրը պետք է կառավարվի զինվորականների կողմից:
Նա հավելել է. «Անցել է նման անհիմն ենթադրությունների ժամանակը և այդ ենթադրությունների համար, մենք վճարել ենք մեր արյամբ, ունեցվածքով ու ապագայով»:
Աբդոլմահդին հավաստիացրել է, որ կառավարության նոր նախագծի համաձայն, յուրաքանչյուր ընտանիքի, որը չունի բավարար եկամուտ, կվճարվի նպաստ՝ նվազագույն աշխատավարձի չափով :
Իրաքի վարչապետը բողոքարարներին կոչ է արել հարգել օրենքը, քանի որ դա բխում է երկրի գերագույն շահից: