Հոկտեմբեր 10, 2019 09:25 Asia/Tehran
  • Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած գործողության հետևանքով, սպանվել կամ վիրավորվել է 56 մարդ

Սիրիայի մարդու իրավունքների դիտորդ խումբը հայտարարել է, որ այդ երկրի հյուսիսում Թուրքիայի իրականացրած գործողության հետևանքով, զոհվել է 15 և վիրավորվել՝ 41 մարդ:

Խումբը հայտարարել է, որ չորեքշաբթի օրը մեկնարկած գործողության ընթացքում զոհվել է  8 քաղաքացիկան անձ, այդ թվում՝ 4 կին ու մեկ երեխա և քրդական ուժերի 7 անդամ: Հաղորդման համաձայն, ավիահարվածների ու հրետանակոծության հետևանքով, վիրավորվել է 13 քաղաքացիական անձ և քրդական ուժերի 28 անդամ:

Չորեշքաբթի օրը, Թուրքիայի նախագահ Ռեջեբ  Թայիբ Էրդողանը հայտարարեց Սիրիայի  հյուսիս-արևելքում քրդական ուժերի դեմ ուղղված «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողության մեկնարկի մասին:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որում նշված է, որ այդ երկրի զորուժը Սիրիայի հյուսիսում հարձակում է իրականացրել 181 թիրախների դեմ: 

Քրդական ուժերը հայտարարել են, որ պատրաստ են դիմակայել թուրքական բանակին:

 

Պիտակ