«Վերադարձի իրավունք» երթի 78-րդ ուրբաթ օրը, վիրավորվել են տասնյակ պաղեստինցիներ
«Վերադարձի իրավունք» երթի 78-րդ ուրբաթ օրը, իսրայելական զինուժի իրականացրած հրաձգության արդյունքում, վիրավորվել է առնվազն 49 պաղեստինցի:
ԻՌՆԱ-ի հաղոդման համաձայն, Պաղեստինի առողջապահության նախարարության խոսնակ Աշրաֆ Ալղադրեն հայտարարել է, որ վիրավորներից 22-ը երեխաներ են:Մեծ վերադարձի Գերագույն Կոմիտեն, որն այս ուրբաթն անվանել է «Պաղեստինյան նահատակների երեխաների ուրբաթ», տարածել է հաղորդագրություն, որում նշել է, որ այս ուրբաթ օրվա երթի նպատակն էր ուշադրություն հրավիրել պաղեստինցի անմեղ երեխաների նկատմամբ Իսրայելի օկուպանտ ռեժիմի իրականացրած ոճրագործությունների վրա:
«Վերադարձի իրավունք» խաղաղ երթը սկսվել է 2018-ի մարտի 30-ին՝ Գազայի հատվածում և շարունակվում է մինչ օրս:
Պաղեստինցիները բողոքում են ԱՄՆ դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու և Գազայի հատվածի օկուպացիան շարունակելու դեմ:
2018-ի մարտի 30-ից ի վեր, այս երթերի ընթացքում նահատակվել է ավելի քան 330 և վիրավորվել առնվազն 31,000 պաղեստինցի: