Հոկտեմբեր 12, 2019 17:26 Asia/Tehran
  •  ԱՄՆ-ն աջակցելով ԻԼԻՊ-ի տասնյակ անդամներին, նրանց դուրս է բերում Սիրիայից

Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններում Թուրքիայի գործողությունների հետ միաժամանակ, ամերիկացի զինծառայողներն ԻԼԻՊ-ի տասնյակ օտարերկրացի անդամների դուրս են բերել Սիրիայի տարածքից:

Ինչպես հաղորդում  ՖԱՐՍ լրատվական գործակալությունը, ամերիկացի օկուպանտ ուժերը Սիրիայի հյուսիս-արևելյան Ալ-Հասաքե քաղաքում գտնվող Ալ-Շադադաի բանտից դուրս են բերել ԻԼԻՊ-ի առնվազն 80 անդամների և  նրանց տեղափոխել Իրաք:

Սիրիայի լրատվամիջոցներն ուրբաթ օրը ԻԼԻՊ-ի բանտարկյալներից լուսանկարներ են տարածել ,որոնք ցույց են տալիս,որ Թուրքիայի կողմից Ալ-Հասաքե քաղաքի կենտրոնական բանտի ռմբակոծությունից հետո փախչում են բանտից:

ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները ,որ հանդիսանում են Սիրիայում  ահաբեկչական խմբավորումների ստեղծման գլխավոր հեղինակն ու նրանց աջակիցը, վերջին տարիներին ահաբեկիչների դեմ պայքարի պատրվակով և առանց Սիրիայի կառավարության թույլտվության ռազմական ներկայություն ունեն այդ երկրում: 

 

Պիտակ