Սաուդյան բորսան 13 միլիարդ դոլար վնասվել է
Հոկտեմբեր 13, 2019 07:09 Asia/Tehran
Անցած շաբաթ Սաուդյան Արաբիայի բորսան վնասվել է 13 միլիարդ դոլար:
Շաբաթ օրը ԱՄԷ-ի «Ալ Վաթան» օրաթերթը գրել է, որ վերջին քաղաքական իրադարձությունները ցույց են տալիս, Սաուդյան Արաբիայի ֆոնդային բորսան նվազել է 2.85 տոկոսով:
Համաշխարհային բանկը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Սաուդյան Արամքո նավթային օբյեկտի վրա հարձակումը ևս վնասել է երկրի այս տարվա տնտեսական աճին:
Սաուդյան Արաբիայի ՀՆԱ-ի աճն այս տարի կանխատեսվում է 8.1 տոկոս, 1.9 տոկոսի փոխարեն:
Սեպտեմբերի 17-ին Եմենի ժողովրդական ուժերի կողմից Սաուդյան Արաբիայի երկու նավթային խոշոր օբյեկտների վրա իրականացված հարձակումից հետո, այդ երկրի բորսան 2.3 տոկոս անկում է գրանցել: Հարձակման օրը այդ երկրի նավթի արդյունահանումը հիսուն տոկոսով դադարեց:
Պիտակ