Սիրիայի ժողովուրդը ողջունել է բանակի մուտքը Թել-Թամար շրջան
Սիրիայի բանակը կիրակի օրը մտել է Հասաքե նահանգի Թել Թամար քաղաք, որտեղ զորայիններին ողջունել են տեղի բնակիչները:
Սիրիայի ՍԱՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, բանակը տեղակայվել է Թել Թամար և Ալ-Դարբասիա և Ռաս Ալ Այան քաղաքներում՝ Թուրքիայի բանակի հարձակումներին դիմակայելու համար:
Հասաքայի Ղամիշլի քաղաքում տեղակայված քրդական «Ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումներ»-ի աղբյուրները Սպուտնիկին փոխանցել են, որ Սիրիայի կառավարության հետ համաձայնությունէ ձեռք բերվել, որ Ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումները համագործակցեն Սիրիայի քրդերի ժողովրդավարական ուժերի հետ: Մյուս կողմից, Սիրիայի բանակի մի խումբ ուժեր մտել են Ալ-Թաբաքա քաղաք, այնուհետև՝ քաղաքի ռազմական օդանավակայան:
Թուրքական զինուժը չորեքշաբթի օրվանից լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Սիրիայի հյուսիսում՝ «ահաբեկչության դեմ պայքարի» և «սիրիա-թուրքական սահմանն այն զինյալներից մաքրելու» պատրվակով, որոնց Անկարան անվանում է ահաբեկիչներ:
Գործողությունը մեկնարկել է ԱՄՆ-ի «կանաչ ազդանշանով»:
Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած լայնածավալ ռազմական գործողությունները դատապարտվել են միջազգային շրջանակների կողմից:
Դամասկոսը հայտարարել է, որ սիրիացիները պաշտպանելու են իրենց երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքիշխանությունը:Որոշ հաղորդումների համաձայն, հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 550 մարդ: