Լիբանանի նախագահ. Իսրայելը փորձում է նոր քաղաքականություն պարտադրել
Լիբանանի նախագահն ընդգծել է, որ Սիոնիստական ռեժիմը իր ագրեսիայով փորձում է նոր քաղաքանաություն պարտադրել տարածաշրջանին:
Երկուշաբթի օրը, Լիբանանի նախագահ Միշել Աունն ասել է.«Սիոնիստական ռեժիմի գործողությունները՝ Ղոդս քաղաքի հրեականացումից մինչև քաղաքավանների կառուցումը և ռասիստական օրենքները և միջազգային սահմանների և օրենքների խախտումը, միտված են տարածաշրջանին նոր քաղաքականություն պարտադրել»:
Լիբանանի նախագահն ընդգծել է, որ պատերազմները որոշ չափով նվազել են, սակայն հետևանքները շարունակվում են, և առավել վտանգավոր խնդիրն է այդ պատերազմների դավադրական արդյունքներն են:
Միշել Աուն ասել է.«Որոշ ռեժիմներ փորձում են մասնատել տարածաշրջանը ցեղային, կրոնական և աշխարհագրական առումով և ամրապնդել կոալիցիաները` հիմնված ռասիզմի և աղանդավորության վրա, որպեսզի կարողանան տարածաշրջանում իրականացնել «դարի գործարք» պլանը: