Հորդանանը տարբեր երկրներին կոչ է արել դեմ արտահայտվել դեսպանատները Երուսաղեմ տեղափոխելուն
Հորդանանի խորհրդարանի նախագահ Աթեֆ Թարունեն դիմել է տարբեր երկրների խորհրդարաններին, կոչ անելով պաշտպանել պաղեստինյան հողերի իրական տերերի իրավունքները և ճնշում գործադրել Սիոնիստական ռեժիմի վրա, պաղեստինցիների նկատմամբ իրականացվող ագրեսիան ու ոճրագործությունները դադարեցնելու նպատակով:
Մեհր լրատվական գործակալության հաղորդմամբ, Հորդանանի խորհրդրանի նախագահը հավելել է, որ ՄԱԿ-ի ենթակայությամբ գործող միջազգային կառույցներն ի վիճակի չեն գործադրել կառույցի բանաձևերը, ինչպես նաև չեն կարող բանաձևերի կողմերին, այդ թվում՝ Սիոնիստական ռեժիմին, որը հովանավորվում է ԱՄՆ-ի կողմից, ստիպել պահպանել միջազգային օրենքները:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, 2017թ դեկտեմբերին, անօրինական կերպով և խախտելով ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը, Երուսաղեմը ճանաչեց որպես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք և ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխեց այդ քաղաք:
Թրամփի այդ քայլից հետո, Սիոնիստական ռեժիմը հայտարարեց, որ 14.2 միլիոն դոլար որպես խրախուսանք կնվիրի այն երկրներին, որոնք իրենց դեսպանատները Թել Ավիվից կտեղափխեն Երուսաղեմ: