Իրաքը նախազգուշացրել է Արբաինի ընթացքում քարոզչական քայլերի կապակցությամբ
Նաջաֆ նահանգի խորհրդի անվտանգության հանձնաժողվի նախագահ Ջավադ Ալ-Ղազալին ասել է.«Հոսեյնական Արբաինի քայլերթի ժամանակ Նաջաֆից մինչև Քարբալա քայերթի ընթացքում արգելված է կարգախոսների հնչեցումը և ռասիստական ու խմբակային պաստառների կիրառումը և կարգը խախտողների դեմ քայլեր կձեռնարկվի օրենքի շրջանակներում:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, նշելով որ այս ցուցումները արվել են Իրաքի ներքին գործերի նախարարության հաղորդագրության շրջանակներում Ալ-Ղազալին հավելել է.«Այս խնդիրները անտեսող իրաքցիների կամ արտասահմանցիների դեմ քայլեր կձեռնարկվի օրենքի շրջանակներում»:
2019թ. հոկտեմբերի 19-ին, լուսնային հիջրաթի սաֆար ամսին 20-ին, Իմամ Հոսեյնի և նրա հավատարիմ աջակիցների նահատակության 40-ամյակն է:
Մեծ թվով մուսուլմաններ և աստվածային կրոնների հետևորդներ, Արբաինին մնացած մի քանի օրերի ընթացքում քայլելով կտրելով շուրջ 80 կմ ճանապարհը, Նաջաֆից գնում են Քարբալա:
Իրաքի պաշտոնական տվյալների համաձայն, անցած տարի շուրջ 14 միլիոն ուխտագնացներ մասնակցել են մուսուլմանների ամենամյա ամենամեծ քայլերթին: