Բաշար Ասադ. Սիրիան պատասխան կտա Թուրքիայի դաշնակիցների ոտնձգություններին
Իրաքի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ հանդիպման ժամանակ, Սիրիայի նախագահն ասե է, որ Սիրիան մինչ այժմ բազմիցս պատասխանել է Թուրքիայի ահաբեկիչ դաշնակիցների ոտնձգություններին, ընդգծել է.«Սիրիան օրինական ձևով կպատասխանի այդ ոտնձգություններին»:
Իրաքի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ֆալեհ ալ-Ֆայազը հինգշաբթի օրը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ և նրան է հանձնել Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մահդիի նամակը:
Բաշար Ասադն ընդգծել է, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում միշտ էլ եղել է օտար ուժերի ագահությունը և Թուրքիայի ներխուժումը Սիրիայի տարածք կարող է համարվել այդ ագահություններից մեկը:
Իրաքի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը նաև ընդգծել է երկու երկրների միջև բոլոր ոլորտներում համագործակցության անհրաժեշտությունը, երկու ժողովուրդների շահերը պաշտպանելու և Իրաքի ու Սիրիայի անվտանգությունն ապահովելու համար:
Սիրիան՝ Թուրքիայի ներխուժումը օկուպացիա է համարել և հայտարարել է, որ կդիմակայի այդ գործողությանը: