Մեկնարկել են դեպի Իրաք և Իրան Սիրիայի երկաթգծի կառուցման աշխատանքները
Սիրիայի կապի նախարարությունը հայտարարել է, որ մեկնարկել են իմամ Խումեյնու նավահանգիստը Լաթաքիայի նավահանգստին կապելու նպատակով, Դեյր էլ Զոր-Ալ-Բուքքամալ երկաթուղու կառուցման աշխատանքնեը:
Ֆարս լրատվական գործակալությունը, կիրակի օրը հայտարարել է, որ Սիրիայի կապի նախարարության հայտարարության համաձայն, երկաթգիծը Սրրիան կկապի Իրաքին, այնուհետև՝ Իրանին: Դրա միջոցով,Պարսից ծոցում գտնվող Իրանի իմամ Խումեյնու անվան նավահանգիստը կմիանա Միջերկրական ծովում գտնվող Լաթաքիայի նավահանգստին:
Նախարարությունը հայտարարել է, որ Դեյր էլ Զորը Ալ-Բուքքամալին միացնող երկաթուղային ճանապարհը գտնվում է կառուցման փուլում:
Հաղորդման համաձայն, Լաթաքիայի երկաթուղու շրջանակներում կկառուցվի նաև Տարտուս-Լաթաքիա երկաթուղին, որ կմիանա Լաթաքիայի ազտա առևտրի գոտուն: