Իրաքի զինված ուժերի գլխավոր հրամանատարը հրաման է տվել ձերբակալել դիվերսանտներին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i113311-Իրաքի_զինված_ուժերի_գլխավոր_հրամանատարը_հրաման_է_տվել_ձերբակալել_դիվերսանտներին
Իրաքի զինված ուժերի գլխավոր հրամանատարի խոսնակը հայտարարել է, որ հրաման է արձակվել փողոցային բողոքի ցույցերին մասնակցող դիվերսանտներին դիմակայելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 07, 2019 14:36 Asia/Tehran
  • Իրաքի զինված ուժերի գլխավոր հրամանատարը հրաման է տվել ձերբակալել դիվերսանտներին

Իրաքի զինված ուժերի գլխավոր հրամանատարի խոսնակը հայտարարել է, որ հրաման է արձակվել փողոցային բողոքի ցույցերին մասնակցող դիվերսանտներին դիմակայելու համար:

Ալ-Արաղիա ցանցի հաղորդման համաձայն, Իրաքի զինված ուժերի հրամանատարի խոսնակ Աբդուլ Քարիմ Խալաֆը հայտարարել է, որ «դիվերսիաներն և ցույցերի ընթացքում ճանապարհները արգելափակողները ձերբակալվելու են»:

Խալաֆը նշել է, որ անվտանգության ուժերին հանձնարարվել է անհապաղ կիրառել օրենքը:

Իրաքի բանակի հրամանատար Քայիս ալ-Մուհամեդավին հայտարարել է, որ մայրաքաղաք Բաղդադում  բացվել են բոլոր արգելափակված ճանապարհները:

Իրաքում ցույցերն սկսվել են հոկտեմբերի 25-ին: Բողոքարարները փակել են Բաղդադի և Իրաքի հարավային այլ նահանգների երթուղին և  փորձում են կառավարությանը ստիպել հրաժարական տալ: