Թել Ավիվը և Հայֆան՝ Պաղեստինի դիմադրության հրթիռների թիրախում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i113436-Թել_Ավիվը_և_Հայֆան_Պաղեստինի_դիմադրության_հրթիռների_թիրախում
Հակադարձելով Գազայի գոտում Պաղեստինի դիմադրության խմբավորումների հարձակումներին, Պաղեստինի դիմադրության խմբերը հրթիռային հարձակման թիրախ են դարձրել Թել Ավիվ, Հայֆա քաղաքները, ինչպես նաև Գազայի գոտու շրջակայքում գտնվող սիոնիստաբնակ քաղաքատիպ ավանները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 12, 2019 07:25 Asia/Tehran
  • Թել Ավիվը և Հայֆան՝ Պաղեստինի դիմադրության հրթիռների թիրախում

Հակադարձելով Գազայի գոտում Պաղեստինի դիմադրության խմբավորումների հարձակումներին, Պաղեստինի դիմադրության խմբերը հրթիռային հարձակման թիրախ են դարձրել Թել Ավիվ, Հայֆա քաղաքները, ինչպես նաև Գազայի գոտու շրջակայքում գտնվող սիոնիստաբնակ քաղաքատիպ ավանները:

Երեքշաբթի առավոտյան, Սիոնիստական ռեժիմի զորայինները, գրոհելով Գազայի գոտու արևելյան հատվածի վրա, սպանել են Պաղեստինի իսլամական Ջիհադ շարժման հրամանատար Բահա Աբու Ալ-Աթային և իր կնոջը: Սիոնիստների հարձակման հետևանքով վիրավորվել են Ալ-Աթայի երկու զավակները, որոնք առողջական վիճակը ծանր է գնահատվել:

Առանձին հաղորդագրություններ տարածելով, պաղեստինյան խմբավորումները Իսրայելի զավթիչ ռեժիմին են պատասխանատու համարել Աբու Ալ-Աթայի սպանության հարցում և հայտարարել են, որ անպատիժ չեն թողնելու այդ ոճրագործությունը:

Պաղեստինի Դիմադրության շարժումը մինչ օրս տասնյակ հրթիռների թիրախ է դարձրել բռնագրավված տարածքների տարբեր շրջանները:

Սիոնիստական ռեժիմի լրատվամիջոցները հաղորդել են, որ ավելի քան տասը սիոնիստ ավանաբնակներ մարմնական վնասվածքներ են ստացել, իսկ  Ասղալան, Սեդիրութ քաղաքներում և Գազայի գոտու շրջակայքի քաղաքատիպ ավաններում ահազանգներ են հնչել :

Թել Ավիվում և բռնագրավված տարածքների կենտրոնական քաղաքներում դպրոցները և հաստատությունները դադարեցրել են իրենց աշխատանքը: