Իրաքի ժողովուրդը պետք է զգուշանա ԱՄՆ-ի միջամտություններից ու սադրանքներից
(last modified Wed, 13 Nov 2019 13:32:04 GMT )
Նոյեմբեր 13, 2019 17:02 Asia/Tehran
  • Իրաքի ժողովուրդը պետք է զգուշանա ԱՄՆ-ի միջամտություններից ու սադրանքներից

Իրաքի Սադր շարժման առաջնորդ Մուղթադա Սադրն այդ երկրի ժողովրդին կոչ է արել խաղաղ ցույցերի ժամանակ զգուշանալ ԱՄՆ-ի և օտարերկրյա գործակալների սադրանքներից:

Մուղթադա Սադրը չորեքշաբթի օրը թուիթերյան իր էջում գրել է.«Իրաքի ժողովուրդը չպետք է հարձակվի այլ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների և դեսպանատների վրա, նույնիսկ՝ կարգախոսներ վանկարկելով»:

Սադրը նշել է.«Իրաքի անվտանգության ուժերը չպետք է հարձակվեն ցուցարարների վրա, այլ պետք է ցույցերի ընթացքում հայտնաբերեն  այդ շարքեր ներխուժած գործակալներին և  ձերբակալեն նրանց»:

Նշելով, որ խորհրդարանը պետք է արմատական փոփոխություններ իրականացնի, Իրաքի Սադր շարժման առաջնորդը հավելել է.«Այս ոլորտում կարևորագույն քայլերից է՝ ընտրկան  կոմիտեի, ընտրական օրենքի և Սահմանադրության որոշ կետերի փոփոխումը»:

Ավելի վաղ Մուղթադա Սադրը, զգուշացնելով ԱՄՆ-ի կողմից Իրաքի վերջին իրադարձությունները շահարկելու կապակցությամբ, ասել էր.«Իրաքի ժողովուրդը թույլ չի տա Վաշինգտոնն Իրաքը դարձնի Սիրիա»:

Մերժելով Իրաքում վաղաժամ ընտրություններ անցկացնելու մասին ԱՄՆ-ի առաջարկությունը, Մուղթադա Սադրն ասել է.«Մենք ավելի վաղ առաջարկել էինք վաղաժամ ընտրություններ անցկացնել, սակայն եթե այդ ընտրությունները պետք է կայանան ամերիկացիների վերահսկողության տակ, ապա մենք չենք լռելու դրա դիմաց»:

Վերջին շաբաթների ընթացքում հասարակական ծառայությունների անբարենպաստ վիճակի դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Իրաքի որոշ քաղաքներում: