Գազայի գոտում հուղարկավորել են պաղեստինցի նահատակներին
Գազայի գոտում տեղի է ունեցել Սիոնիստական ռեժիմի իրականացրած վերջին ագրեսիայի ընթացքում նահատակված պաղեստինցիների հուղարկավորությունը:
Ալ-Մայադին հեռուստատեսության հաղորդմամբ, Գազայի գոտու բնակիչների վշտի ու զայրույթի մթնոլորտում տեղի է ունեցել վերջերս սիոնիստների հարձակման 8 զոհերի այդ թվում՝ 5 երեխաների հուղարկավորությունը:
Հուղարկավորության մասնակիցները, դատապարտելով սսիոնիստների ոճրագործությունների նկատմամբ միջազգային կառույցների պահած լռությունը, կարևորել են այդ հանցագործություններին դիմակայելու անհրաժեշտությունը:
Երեքշաբթի վաղ առավորտյան, Սիոնիստական ռեժիմը սկսել է Գազայի դեմ հարձակումների իր նոր փուլը: Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է.«Գազայի գոտու վրա սիոնիստների հարձակումների հետևանքով զոհվել է 34 մարդ այդ թվում՝ 6 դպրոցական աշակերտ և մեկ կին և ավելի քան 110 մարդ վիրավորվել է: Վիրավորների մեծ մասը կազմում են կանայք ու երեխաներ: