Բռնագրաված Երուսաղեմում մի երիտասարդ պաղեստինցի է նահատակվել
Սիոնիստական ռեժիմի բանակայինների կողմից բռնագրաված Երուսաղեմի վրա իրականացված հարձակման ընթացքում արձակված գնդակից մի երիտասարդ պաղեստինցի է նահատակվել:
Ինչպես հաղորդում է «Ալ-Ալամ» լրատվական գործակալությունը, Սիոնիստ բանակայինները կիրակի օրը բռնագրաված Երուսաղեմի Թուլքարամ տարածքում թիրախավորել են մի երիտասարդ պաղեստինցու:
Պաղեստինցի երիտասարդը Թուլքարամում վիրավորվել է սիոնիստների արձակած գնդակից:
Անցած քանի օրերի ընթացքում Իսրայելի կողմից Գազայի հատվածի վրա իրականացված հարձակումների ընթացքում նահատակվել են 34 պաղեստինցի , այդ թվում երեք երեխաներ և մեկ կին:Ավելի քան 110 հոգի վիրավորվել են:
Սիոնիստներն իրենց տարածամոլական նպատակներին հասնելու համար, ամեն օր հարձակվում են Պաղեստինի տարբեր շրջանների վրա և անհիմն պատճառաբանությամբ սպանում, վիրավորում կամ ձերբակալում են պաղեստինցիներին: