Թել Ավիվում տեղի են ունեցել ցույցեր՝ Նեթանյահուի դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i113775-Թել_Ավիվում_տեղի_են_ունեցել_ցույցեր_Նեթանյահուի_դեմ
Բռնագրավված Պաղեստինի հարյուրավոր բնակիչներ, շաբաթ երեկոյան ցույց են կազմակերպել ընդդեմ Բենիամին Նեթանյահուի՝ նրան մեղադրելով կոռուպցիայի մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 24, 2019 04:36 Asia/Tehran
  • Թել Ավիվում տեղի են ունեցել ցույցեր՝ Նեթանյահուի դեմ

Բռնագրավված Պաղեստինի հարյուրավոր բնակիչներ, շաբաթ երեկոյան ցույց են կազմակերպել ընդդեմ Բենիամին Նեթանյահուի՝ նրան մեղադրելով կոռուպցիայի մեջ:

ԻՌՆԱ-ի հղորդման համաձայն, ցուցարարները պահանջել են Նեթանյահուի հրաժարականը:

Բռնագրավված Պաղեստինի տարբեր շրջաններում, վերջին ամիսներին բազմիցս տեղի են ունեցել բողոքի ցույցեր՝ Բենիամին Նեթանյահուի դեմ:

Հինգշաբթի օրը, Իսրայելի ռեժիմի գլխավոր դատախազ Ավիխայ Մենդելբելիթը, պաշտոնապես մեղադրանք է ներկայացրել վարչապետ Բենիամին Նեթանյահուին: Վերջինս մեղադրվում է կոռուպցիայի, ընտրական խախտումների և հանրային վստահությունը չարաշահելու մեջ:

Նեթանյահուն ներգրավված է մի քանի դատական գործերում, այդ թվում՝ կուռուպցիոն:  «4000» գործով Նեթանյահուն մեղադրվում է կաշառք տալու, իսկ «1000»  և «2000» գործերում՝ հանրային վստահությունը չարաշահելու մեջ: