Գանց. Նեթանյահուն նպատակ ունի կրկին ընտրություններ անցկացնել
Սիոնիստական «Կապույտ և սպիտակ» կոալիցիայի ղեկավարը հայտարարել է, որ Նեթանյահուն փորձում է Իսրայելը տանել դեպի երրորդ խորհրդարանական ընտրություններ:
Բեննի Գանցը երկուշաբթի օրը հայտարարել է, որ վարչապետ Բենյամին Նեթանյահուն ձգտում է անցկացնել խորհրդարանական երրորդ ընտրությունները՝ քաղաքական անձեռնմխելիությունը պահպանելու և դատական պատասխանատվությունից խուսափելու համար:
Գանցը, որ նախորդ շաբաթ պաշտոնապես հայտարարեց կառավարությունը ձևավորելու հարցում իր անկարողությունը, Լիքուդ կուսակցությանը կոչ է արել իր հետ կոալիցիա ձևավորել, քանի որ վերջին օրերի և շաբաթների իրադարձությունները կասկած չեն թողել, որ Բենիամին Նեթանյահուի իշխանությունը մնալը մեծացնում է քաղաքացիական պատերազմի վտանգը:
Նեթանյահուին, որին նույնպես չհաջողվեց ձևավորել կառավարութունը, անցած հինգշաբթի օրը պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել «կաշառք ստանալու», «խաբեության» և «հասարակության վստահությունը չարաշահելու» կապակցությամբ: