Իրաքի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել Իրանից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i113970-Իրաքի_ԱԳ_նախարարը_ներողություն_է_խնդրել_Իրանից
Իրանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում, Իրաքի ԱԳ նախարարն ընդգծել է, որ այդ երկրի կառավարությունը պետք է ապահովի Իրանի դիվանագիտական կառույցների ու իրանցի դիվանագետների անվտանգությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 29, 2019 07:08 Asia/Tehran
  • Իրաքի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել Իրանից

Իրանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում, Իրաքի ԱԳ նախարարն ընդգծել է, որ այդ երկրի կառավարությունը պետք է ապահովի Իրանի դիվանագիտական կառույցների ու իրանցի դիվանագետների անվտանգությունը:

Իրաքի նաջաֆ քաղաքում Իրանի հյուպատոսարանի վրա իրականացված հարձակումից հետո, հինգշաբթի երեկոյան, այդ երկրի Իրաքի ԱԳՆ Մոհամմեդ Ալի Ալ-Հաքիմն Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսազրույցում, ներողություն է խնդրել Իրանի ժողովրդից ու կառավարությունից: 

Չորեքշաբթի գիշեր, մի խումբ դիմակավոր անձինք, ի նշան  բողոքի Իրաքի տնտեսական վիճակի դեմ, հարձակվել են Նաջաֆ քաղաքում գտնվող Իրանի հյուպատոսարանի վրա և հրդեհել հյուպատոսարանի շենքի մի մասը: 

Հինգշաբթի օրը, դատապարտելով Իրաքի Նաջաֆ քաղաքում Իրանի հյուպատոսարանի դեմ ուղղված ագրեդիան, Իրանի ԱԳՆ խոսնակն Իրաքի կառավարությանը կոչ է արել պատասխանատվության ենթարկել հանցագործներին:

Միևնույն ժամանակ, Իրաքի վարչապետ Ադել Աբդոլմահդին, առանձին հրամանագրերով պաշտոնից ազատել է Նաջաֆ քաղաքի անվտագության հարցերով տնօրենին և Զի Ղար նահանգի ճգնաժամային իրավիճաիների կենտրոնի տնօրենին:

Անցյալ գիշեր, Իրաքի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Նաջաֆում ու Նասերիեում, անհանդարտություններ են սկսվել: