Հորդանանի քաղաքացիները բողոքի ցույց են անցկացրել Սիոնիստական ռեժիմի դեմ
Հորդանանի քաղաքացիներն ուրբաթօրյա աղոթքից հետո ցույցեր անցկացնելով, դատապարտել են Հորդանանի հովիտը օկուպացված Պաղեստինին կցելու Սիոնիստական ռեժիմի որոշումը:
«Դարի գործարք» ամերիկյան նախագծին դիմակայող ազգային կոալիցիայի հրավերով տեղի ունեցած ցույցերը մեկնարկել են Ամանի կենտրոնում գտնվող «Ալ-Հոսեյնի» մզկիթից և ավարտվել են «Ալ-Նախիլ» հրապարակում:
Հորդանանցի ցուցարարները կրել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել՝ «Դարի գործարքը» կործանվում է»: Ցուցարարներն իրենց աջակցությունն են հայտնել Պաղեստինին: Ակցիայի մասնակիցները վանկարկել են «Հորդանանի ժողովուրդը ձգտում է Պաղեստինի ազատությանը» կարգախոսը, բողոքելով Իսրայելի ռեժիմի կողմից Պաղեստինի ժողովրդի իրավունքները ոտհանարելու դեմ:
Հորդանանցի բողոքարարները դատապարտել են «դարի գործարք» նախագիծը, որի նպատակն է ոչնչացնել Պաղեստինի ժողովրդի իդեալը և ոտնահարել պաղեստինցիների իրավունքները:
Հորդանանի քաղաքացիները նաև պահանջել են Իսրայելից գազ ներմուծվելու մասին համաձայնագրի չեղարկումը: Նրանք պնդում են, որ Սիոնստական ռեժիմն այդ գազը Պաղեստինի ժողովրդից է գողացել: