Հորդանանի քաղաքացիները բողոքի ցույց են անցկացրել Սիոնիստական ռեժիմի դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i114273-Հորդանանի_քաղաքացիները_բողոքի_ցույց_են_անցկացրել_Սիոնիստական_ռեժիմի_դեմ
Հորդանանի քաղաքացիներն ուրբաթօրյա աղոթքից հետո ցույցեր անցկացնելով, դատապարտել են Հորդանանի հովիտը օկուպացված Պաղեստինին կցելու Սիոնիստական ռեժիմի որոշումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 07, 2019 08:38 Asia/Tehran
  • Հորդանանի քաղաքացիները բողոքի ցույց են անցկացրել Սիոնիստական ռեժիմի դեմ

Հորդանանի քաղաքացիներն ուրբաթօրյա աղոթքից հետո ցույցեր անցկացնելով, դատապարտել են Հորդանանի հովիտը օկուպացված Պաղեստինին կցելու Սիոնիստական ռեժիմի որոշումը:

«Դարի գործարք» ամերիկյան նախագծին դիմակայող ազգային կոալիցիայի հրավերով տեղի ունեցած ցույցերը մեկնարկել են Ամանի կենտրոնում գտնվող «Ալ-Հոսեյնի» մզկիթից և ավարտվել են «Ալ-Նախիլ»  հրապարակում:

Հորդանանցի ցուցարարները կրել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել՝ «Դարի գործարքը» կործանվում է»: Ցուցարարներն իրենց աջակցությունն են հայտնել Պաղեստինին: Ակցիայի մասնակիցները վանկարկել են «Հորդանանի ժողովուրդը ձգտում է Պաղեստինի ազատությանը» կարգախոսը, բողոքելով Իսրայելի ռեժիմի կողմից Պաղեստինի ժողովրդի իրավունքները ոտհանարելու դեմ:

Հորդանանցի բողոքարարները դատապարտել են «դարի գործարք» նախագիծը, որի նպատակն է ոչնչացնել Պաղեստինի ժողովրդի իդեալը և ոտնահարել պաղեստինցիների իրավունքները:

Հորդանանի քաղաքացիները նաև պահանջել են Իսրայելից գազ ներմուծվելու մասին  համաձայնագրի չեղարկումը: Նրանք պնդում են, որ Սիոնստական ռեժիմն այդ գազը Պաղեստինի ժողովրդից է գողացել: