Սաուդյան Արաբիայի 2020թ բյուջեի դեֆիցիտը
Երկուշաբթի օրը, Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ այդ երկրի առաջիկա տարվա բյուջեն կունենա 50 միլիարդ դոլարի դեֆիցիտ:
Սաուդյան Արաբիայի հեռուստատեսությունը հայտարարել է, որ հաշվի առնելով նավթի արդյունահանման ծավալների կիրճատումը, 2020թ համար նախատեսված բյուջեում կառաջանա 50 միլիարդ դոլարի դեֆիցիտ:
Հաղորդման համաձայն, Սաուդյան Արաբիան, որպես հում նավթի խոշորագույն արտահանող, 2020թ., 2019թ համեմատությամբ, կունենա 15 միլիարդ դոլարով ավելի բյուջեի դեֆիցիտ:
Սաուդյան Արաբիայի 272 միլիարդ դոլարանոց բյուջեի հաստատումից հետո, այդ երկրի թագավոր Սալման բին Աբդուլազիզը, նախարարների խորհրդում հայտարարել է, որ անհրաժեշտ է շարունակել տնտեսական բարեփոխումների քաղաքականությունը: Նա հավելել է. «Նավթի արդյունահանման ծավալների կրճատմանը զուգահեռ, տնտեսական բարեփոումներն ընթանում են նախատեսված տեմպերով»: