Իրաքի նախագահն ընդգծել է թշնամիների սադրանքներին դիմակայելու անհրաժեշտությունը
Իրաքի նախագահը երկրի անվտանգության ուժերին և ցուցարարներին կոչ է արել խափանարարներին ու սադրիչներին թույլ չտալ խափանել երկրի հաղթանակները:
Ասյօր ԻԼԻՊ ահաբեկչության խմբավորման նկատմամբ այդ երկրի տարած հերոսական հաղթանակի տարելիցի առիթով ունեցած ելույթում, անդրադառնալով Իրաքի շիաների գերագույն առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Ալի Սիստանիի դիրքորոշմանը և բանակի, ոստիկանության, Ալ-Հաշդ Ալ-Շաաբիի ու փեշմերգա ուժերի անձնազոհություններին, Իրաքի նախագահ Բարհամ Սալեհն ասել է.«Իրաքցի երիտասարդներն այսօր խաղաղ ցույցերի հրապարակներում ևս այս երկրի պատմության նոր փուլ են կերտում»:
Իրաքի խորհրդարանի նախագահ Մոհամմեդ Ալ-Հալբուսին ևս հրապարակած հաղորդագրության մեջ կարևորելով այդ մեծ հաղթանակների պահպանումն ասել է.«Պետք է կանխել այս պայմաններում անվտանգության ուժերի նկատմամբ ժողովրդի վստահությունը խարխլելու և թուլացնելու ուղղությամբ տարվող ջանքերը»:
Իրաքցի բողոքարարներն այսօր ԻԼԻՊ-ի նկատմամբ տարած հաղթանակի տարելիցին հավաքվելով Բաղդադի Ալ-Թահրիր հրապարակում, բացասական պատասխան են տվել Բադդադի կանաչ տարածք գրոհելու խռովարարներին ու սադրիչների կոչին: