Օկուպացված Պաղեստինում 2000 բնակելի միավոր կառուցելու Սիոնիստական ռեժիմի նախագիծը
Սիոնիստական ռեժիմի քաղաքացիական վարչությունը տեղեկացրել է, որ այդ ռեժիմը որոշել է Հորդանան գետի արևմտյան ափին և բռնագրաված Երուսաղեմում 2000 նոր բնակելի միավորներ կառուցել:
Սիոնիստական «Հաարեց» օրաթերթի փոխանցմամբ, առաջիկա շաբաթ, նոր բնակելի միավորներ կառուցելու նախագիծը կվավերացվի Սիոնիստական ռեժիմի քաղաքացիական վարչության շինարարական հարցերով գերագույն խորհրդի կողմից:
Բնակելի միավորների կառուցման նախագիծը վավերացվում է Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի անցած շաբաթ արած հայտարարություններից հետո: Բենիամին Նեթանյահուն ասել է, որ Հորդանան գետի արևմտյան ափին կկառուցվեն երեք հազար բնակելի միավորներ :
Ավելի վաղ, Նեթանյահուն հայտարարել էր, որ փորձում է Հորդանանի Ղուր տարածքը կցել Սիոնիստական ռեժիմի իշխանության տակ գտնվող տարածքներին և ԱՄՆ-ի համաձայնությունը ստանալ Հորդանան գետի արևմտյան ափի սիոնիստական ավաններն այդ ռեժիմին կցելու համար: