Իրաքում եռօրյա սուգ է հայտարարվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i115278-Իրաքում_եռօրյա_սուգ_է_հայտարարվել
Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մահդին երկրում եռօրյա սուգ է հայտարարել՝ ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի և Ալ Հաշդ ալ Շաբի ուժերի փոխրհրամանատար Աբու Մուսա ալ Մուհանդեսի նահատակության կապակցությամբ:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Հունվար 05, 2020 04:42 Asia/Tehran
  • Իրաքում եռօրյա սուգ է հայտարարվել

Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մահդին երկրում եռօրյա սուգ է հայտարարել՝ ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի և Ալ Հաշդ ալ Շաբի ուժերի փոխրհրամանատար Աբու Մուսա ալ Մուհանդեսի նահատակության կապակցությամբ:

Շաբաթ երեկոյան, վարչապետի գրասենյակը տարածել է հաղորդագրություն, որում հայտարարել է եռօրյա սգի մասին:

Հունվարի 3-ին, Բաղդադի օդանավակայանի դեմ ԱՄՆ-ի իրականացրած  օդային հարձակման հետևանքով, նահատակվեցին ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատա,ր գեներալ Ղասեմ Սուելյմանին, Ալ Հաշդ ալ Շաբի ուժերի փոխհրամանատար Աբու Մուսա ալ Մուհանդեսը և նրանց 8 զինակիցներ:

Պենտագոնը հայտարարել է, որ հարձակման հրամանը տվել է անձամբ նախագահ Դոնալդ Թրամփը:

Մեծ թվով երկրներ դատապարտել են ԱՄՆ-ի իրականացրած ահաբեկչությունը:

Գեներալ Սուլեյմանին և Աբու Մահդի ալ Մուհանդեը կարևոր դերակատարություն են ունեցել Արևմտյան Ասիայում ահաբեկչության, մասնավորապես՝ ԻԼԻՊ-ի դեմ պայքարում: