Հորդանանում պահանջում են չեղարկել Սիոնիստական ռեժիմի հետ գազային պայմանագիրը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i115578-Հորդանանում_պահանջում_են_չեղարկել_Սիոնիստական_ռեժիմի_հետ_գազային_պայմանագիրը
Հորդանանցիները բողոքի ցույցեր են անցկացրել և կառավարությանը կոչ արել չեղյալ հայտարարել Սիոնիստական ռեժիմի հետ կնքած գազային պայմանագիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2020 13:38 Asia/Tehran
  • Հորդանանում պահանջում են չեղարկել Սիոնիստական ռեժիմի հետ գազային պայմանագիրը

Հորդանանցիները բողոքի ցույցեր են անցկացրել և կառավարությանը կոչ արել չեղյալ հայտարարել Սիոնիստական ռեժիմի հետ կնքած գազային պայմանագիրը:

Հորդանանի ժողովրդի տարբեր խավեր ուրբաթ օրն այդ երկրի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր անցկացնելով պահանջել են չեղարկել 2016 թվականին Հորդանանի ու Սիոնիստական ռեժիմի միջև կնքված գազային պայմանագիրը: 

Ցույցերը տեղի են ունեցել «Հանուն գազային համաձայնագրի չեղարկման ազգային շարժման» հրավերով:

Հորդանանի էլեկտրաէներգիայի ազգային ընկերությունը 2016 թվականին  միջերկրածովյան «Լևիաթան» հանքավայրից գազ տեղափոխելու մասին պայմանագիր կնքեց ամերիկյան  Nobel Energy ընկերության հետ: Ըստ պայմանագրի, Հորդանանը 15 տարով  մոտ 45 միլիարդ խորանարդ մետր բնական գազ կներկրի օկուպացված Պաղեստինից: