Եմենի ժողովրդի դեմ ամերիկյան, բրիտանական և ֆրանսիական մահացու զենքեր են օգտագործվում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i115890-Եմենի_ժողովրդի_դեմ_ամերիկյան_բրիտանական_և_ֆրանսիական_մահացու_զենքեր_են_օգտագործվում
Եմենի Ազգային փրկության կառավարության վարչապետն ասել է.«Սաուդյան ագրեսոր կոալիցիան ամերիկյան, բրիտանական ու ֆրանսիական զենքեր է օգտագործում Եմենի ժողովրդի դեմ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 19, 2020 15:08 Asia/Tehran
  • Եմենի ժողովրդի դեմ ամերիկյան, բրիտանական  և ֆրանսիական մահացու զենքեր են  օգտագործվում

Եմենի Ազգային փրկության կառավարության վարչապետն ասել է.«Սաուդյան ագրեսոր կոալիցիան ամերիկյան, բրիտանական ու ֆրանսիական զենքեր է օգտագործում Եմենի ժողովրդի դեմ»:

Եմենի Ազգային փրկության կառավարության վարչապետ Աբդոլազիզ բիմ Հաբթուրը կիրակի օրն ասել է.«2015 թվականի մարտին Եմենի դեմ Սաուդյան կոալիցիայի հարձակումները մեկնարկելուց հետո,   կոալիցիան մշտապես արևմտյան երկրների մահացու զենքերով խլել է Եմենի խաղաղ բնակիչների կյանքը»:

Նշելով, որ Եմենի դեմ Սաուդյան կոալիցիայի հարձակումներից մնացած ականների պայթյունի հետևանքով զոհվում ու վիրավորվում են տասնյակ եմենցի տղամարդիկ, կանայք ու երեխաներ, Բին Հաբթուրը հավելել է.«Այդ մահացու զենքերից են կլաստերային ռումբերը, որոնք աղետալի հետևանքներ են ունենում»:

Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների կողմից Եմենի դեմ իրականացված հարձակումների հետևանքով մինչ այժմ զոհվել են ավելի քան 16 հազար եմենցիներ, վիրավորվել են տասնյակ հազար մարդիկ ,իսկ միլիոնավոր քաղաքացիներ ևս տեղահանվել են: